ՌԴ-ն մտահոգ է ՀՀ Էներգետիկ ոլորտով

10353036_1379709569019578_4247018644523216267_n
ՀՀ էներգետիկ ոլորտում դեռ նախորդ տարվանից կուտակվել են մի շարք հարցեր, որոնցից են ՀՀ ներմուծվող գազի գնի իջեցումը, ՀԷՑ-ում առկա խնդիրները և ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորումը:
Այս ոլորտն ունի ամենասերտ կապերը ՌԴ հետ և ակնհայտ է, որ այս խնդիրները եղել են հուլիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ վարչապետների առանձնազրույցի քննարկման թեմաներից մեկը:
Նրանք նաև մեծ կարևորություն են տվել երկու երկրների միջև առևտրաշրջանառության խնդիրներին, քանի որ ՀՀ-ում ներկայում գործունեություն է ծավալում մոտ 3000 ռուսական կապիտալով ընկերություն, իսկ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով աշխատում է 500 հազ. մինչև 1 մլն. ՀՀ քաղաքացի, որոնք ընդհանուր առմամբ ՌԴ համար ստեղծում են մոտ 40 մլրդ. դոլարի ՀՆԱ, ինչից հետևում է, որ ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառությունը և դրամային շրջանառությունը պետք է հասնի զգալի ծավալների:
Սակայն, չմոռանալով այն հանգամանքը, որ ՌԴ հանդիսանում է ՀՀ թիվ մեկ առևտրային գործընկերը, որի հետ առևտրաշրջանառությունը տարբեր տարիներին կազմել է ՀՀ արտաքին առևտրի մինչև 25%, պետք է փաստել, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը նվազել է գրեթե 50%-ով, և կազմել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 15.6%-ը: Պատճառն իհարկե ռուբլու արժեզրկումն է, ՌԴ-ում գնողունակության անկումը, տրանսվերտների կրճատումը և այլն:
Սա երկու երկրների համար էլ անցանկալի վիճակ է, ուստի շատ կարևոր է արագ արձագանքել խնդրին և փոխշահավետ լուծումներ գտնել:

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *