Տխմարություն, թե գիտակցված դավաճանություն

10421213_1377274265929775_6749502388917896148_n

Ցավոք սահմանում շատ լարված իրավիճակ է: Ժամանակ առ ժամանակ մամուլում տարածվում են նյութեր թշնամու գործողությունների և մեր պատասխան հարվածների մասին: Շատ շատերը իրենց մտահոգությունն ու կարծիքներն են արտահայտում սահմանագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Այս իրավիճակում կան նաև այնպիսիները, ովքեր անգամ հումոր անելու տրամադրություն ունեն: Խոսքս վերաբերվում է համացանցում հաքքին.ազ-ի մշտական լրագրող համարվող Տիգրան Խզմալյանին: Նա, շարունակելով թշնամիների ջրաղացին ջուր լցնելու սովորությունը, տարածել է պետական պաշտոնյաների` դիրքեր կատարած այցի նկարները և հումորախառը մտքեր է արտահայտել:

Ընդունում եմ, որ պաշտոնյաներին քննադատելը նորմալ է և ամեն ոք ունի իր միտքը արտահայտելու իրավունք, սակայն ինձ համար անհասկանալի է վերը նշված անձնավորության այսպիսի քայլերն ու դրանց դրդապատճառները: Ինչպես կարելի է նման իրավիճակներում այսքան տգետ պրոպագանդա իրականացնել: Թշնամին կերազեր, որ մեզանում խզմալյանները շատ լինեին:

Արմեն Վարդանյան Facebook

maxresdefault

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *