ՈՉ-ի մառազմը

10421213_1377274265929775_6749502388917896148_n

ՀՀ-ին սպասվող սահմանադրական փոփոխություններին վերաբերվող հանրաքվեն լայն քննարկումների առիթ է դարձել: Հնչում են և կողմ և դեմ կարծիքներ: Դեմ կարծիքներ հնչեցնողների մեջ հիմնականում հանդես են գալիս այսպես կոչված ՈՉ նախաձեռնության անդամները, որոնք էլ հիմնականում խոր մարգինալացում ապրող ՀԱԿ-ի երիտասարդներն են:

ՈՉ-ի ճամբարը այս երկարատև ժամանակում կարողացել է հասնել նրան, որ մի տաս ջահելներ հայհոյախառը, մառազմատիկ ու միտք չարտահայտող հրապարակումներ են անում: Վերջիններս այդ կերպ փորձում են լուրջ քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծել և ցույց տալ որ ՈՉ-ը լուրջ ճամբար է ձևավորել:

Եթե փորձենք վերլուծել ստեղծված իրավիճակը, ապա կարող ենք փաստել, որ ՈՉ-ը մի քանի տասնյակ ինտելեկտուալների կողքին հավաքել է լկտի ու անհասկանալի դեմքերով խմբակ, որը մարտընչում է հիմնականում ՖԲ հարթակում:

Ինչևէ, հուսանք, որ վերը նշված քաղաքական ուժը, եթե իհարկե դրան դեռ կարելի է այդպես անվանել, և իր ստեղծած շարժումը կհասկանան, որ լուրջ քաղաքական կշռի համար պետք է ինտելեկտուալ ու բանիմաց թիմ, այլ ոչ թէ Լևոն Զուրաբյանի «պարապացրած», ու ցանցում գազան, իրական կյանքում թիթեռնիկ դառնող ջահելների խումբ:

Հ.Գ.Հարգեք ինքներդ ձեզ, որ ուրիշների կողմից էլ հարգանքի արժանանաք

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *