Ոստիկաններն իրագործեցին «առանց մահակների» օպերացիան

10353036_1379709569019578_4247018644523216267_n

Ոստիկանությունն այսօր ցուցարարաներին մինչև 12.30 ժամանակ էր տվել ազատելու Բաղրամյան պողոտան և պայքարը շարունակել այն վայրերում, որտեղ չի խաթարվի երթևեկությունը:

Ցուցարարները չհամաձայնվեցին և ոստիկանությունը ստիպված եղավ ուժ կիրառել ու բացել երթևեկությունը, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին: Ինչպես հայտարարվեց ոստիկանության կողմից, որևէ մեկի նկատմամաբ քրեական գործ չի հարուցվելու և բոլորը շուտով ազատ կարձակվեն:

Ոստիկաններն անգամ մահակներ չունեին իրենց ձեռքերում: Այս անգամ ցուցարար-ոստիկան «կոնտակտն» ավելի հանգիստ էր: «Ջրցան օպերացիայից» հետո ոստիկանները կարծես փոխել էին գործողությունների մարտավարությունը: Այստեղ հարց է առաջանում ՝ կշարունակե՞ն վերջիններս մշտապես նման մոտեցում ցուցաբերել, թե ոչ:

Մի բան է պարզ, որ ոստիկանության նման գործողության առիթ հանդիսացավ Սանսարյան Դավիթի հայտարարած «մեկ քայլ առաջ» օպերացիան: Մնացած եզրակացությունները թողնում եմ ձեզ…

Արմեն Վարդանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *