Կառավարությունը կփոխանցի զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման համար անհրաժեշտ գումարը

ad8d3f8c6b1a331c2
Կառավարությունը առաջիկա օրերին՝ մինչև մայիսի 7-ը կփոխանցի զինվորական պարտականությունները կատարելիս հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման համար անհրաժեշտ գումարը: Գումարը անհրաժեշտ էր Գևորգի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար:

Զինծառայողի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար էր անհրաժեշտ, որի զգալի մասը արդեն հավաքվել է:

Ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորել է կառավարության անդամներին՝ գումար հատկացնել զինծառայողի բուժման համար: Անսալով Հովիկ Աբրահամյանի հորդորին՝ կառավարության անդամները սեփական գրպանից լրացրել են Գևորգի բուժման համար անհրաժեշտ գումարի պակասորդը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *