Ֆեյսբուքյան հանդարտությունն արդեն խոսում է այն մասին, որ գրեթե բոլորն են գնահատում ոստիկանության այսօրվա գործողությունները

1655847_431455036988823_1338342819_n
Էսօր ավարտվեց արդեն կեսամսյա նստացույցը Բաղրամյանում: Ճիշտ է քաղաքացիներն ու ակտիվիստներն իրենց կամքով չհեռացան պողոտայից, բայց ոստիկանության այսօրվա գործողություններն արժանի են բարձր գնահատականի: Ոչ մի անգամ նման պրոֆեսիոնալ գործողություն չէր եղել, երբ ոչ ծեծ եղավ, ոչ խոչնդոտվեց լրատվամիջոցների աշխատանքը, ոչ էլ համացանցում եռում է այն կարծիքը, որ ոստիկաններն անօրինական գործողություններ են արել: Ֆեյսբուքյան հանդարտությունն արդեն խոսում է այն մասին, որ գրեթե բոլորն են գնահատում ոստիկանության այսօրվա գործողությունները, չնայած շատերը կնախընտրեն լռել, քան ասել, որ՝ այո, շատերը կփակեն աչքերն ու գործի կդնեն մատները, տեսածը հակառակը ներկայացնելու համար: Ամեն դեպքում ուրախ եմ, որ Բաղրամյանն արդեն ազատ է, ուրախ եմ, որ ունենք նման երիտասարդություն, ովքեր տերն են այս երկրի, ուրախ եմ, որ հասանք մի կետի, որին դեռ երբեք չէինք հասել: Ուրախ եմ և ոստիկանության համար, որ այսօր չտեսանք նախկինին:
Հ.Գ
Համաձայնեք, որ արդեն կրկեսի էր վերածվել ամեն ինչ:

Արտակ Նավասարդյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *