Դեգեներալնե՜ր

10338312_641434775925122_1981525383438338556_n
Բայց դու հաստատ համոզված ե՞ս, որ էդ մարդը լավա կառավարում։ Դու երբևէ Սյունիքում եղել ե՞ս։ Միջպետական, միջմարզային, քաղաքային ճանապարհների վիճակը տեսել ե՞ս։ Դու իրա IQ–ն ստուգել ե՞ս։ Դու քո IQ-ն ստուգել ե՞ս, որ մի հատ էլ իրա IQ -ն ստուգես։ Էդ ճամփեքի փոսը չես ընկել, որ մի հատ մտածողության վերին օրգանդ ցնցումից մի քիչ զարմանար և սկսեր ըստ իր նշանակության աշխատեր։ Դո՛ւ չես մեղավոր, քո շրջապատի քծնողներն են մեղավոր, որ ամեն անգամ քո կենացն են խմել և քո էգոն քեզանից մի քանի դար առաջ ա անցել։ Այնպես է առաջ անցել, որ քեզ հետևից քաշ է տալիս, քո շրջապատն էլ հետը։ Բայց ինքն էլ իր հերթին մեկ ուրիշ քո նման հիստերիկի էգոի հետևից է ընկել։ Մեկդ մեկին արժանի եք։ Մի հատ բառ է ընդամենը – ՔԾՆԱՆՔ։ Բայց ի՜նչ հզոր ուժ ունի։ Ինչե՜ր կարա անի։ Ազգե՜ր կարա կործանի։ Բայց ի՞նչ եմ ասում։ Ի՞նչ ազգեր։ Էդ ուրիշ որտե՞ղ է քծնանքն այսքան նողկալի, որքան մեզ մոտ։ Դեգեներալնե՜ր։

Արթուր Ալեքսանյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *