Ստերլինգովի նման մարդկանց հարկավոր է պետական աչալուրջ մոտեցում ցուցաբերել

10338312_641434775925122_1981525383438338556_n

Գերման Ստերլինգովի Արցախ ժամանելու կապակցությամբ իրարամերժ կարծիքների ձևավորման կապակցությամբ մի քանի պարզաբանում։ Ստեռլինգովն անձամբ իր բնակության վայրը փոխելը պատճառաբանում է Արցախի ժողովրդի մարդկայնության աստիճանով, միմյանց հանդեպ բարի, մարդասեր, սիրալիր վերաբերմունքով։ Լինելով ռուս ազգայնական, նա իր իսկ ազգից հիասթափվել է միմյանց հանդեպ վերաբերմունքի աստիճանը տեսնելով։ Սա մեզ համար մի մեծ դաս է՝ հասկանալու համար սեփական արժեքը, գնահատելու համար մեր հողն ու ջուրը։ Նման մարդկանց հարկավոր է պետական աչալուրջ մոտեցում ցուցաբերել, քանի որ նման քայլերը մեծահարուստ օտարերկրացիների կողմից գյուղատնտեսական և արտադրական բնագավառում շատ լուրջ առաջընթացի համար կարող են նախադեպ հանդիսանալ։ Այսօր շատ ռուսական օլիգարխներ հոգնել են իրենց ցոփ ու շվայտ կյանքից և կուզենային իրենց անիմաստ հարստությունները օգտագործել այլընտրանքային նպատակներով։ Բարի գալուստ Հայոց Աշխարհ։

Արթուր Ալեքսանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *