Ով իր տիրապետության տակ է վերցնում մամուլը, հեռուստատեսությունը, նա թելադրում է թե մարդիկ ինչպես պետք է մտածեն

10338312_641434775925122_1981525383438338556_n

Եթե ոսկին համար առաջին ամենակարող ուժն է աշխարհում, ապա երկրորդը դա տեղեկատվական դաշտն է։ Ով իր տիրապետության տակ է վերցնում մամուլը, հեռուստատեսությունը, հրատարակչությունը… նա ուղղորդում է հասարակական կարծիքը իրեն ցանկալի հունով, թելադրում է թե մարդիկ ինչպես պետք է մտածեն, ինչին պետք է հավատան, ինչն ատեն և անիծեն։ Այդպիսով կարելի է ճշմարտությունը դարձնել կեղծիք, անպատվությունը փոխակերպել արժեքի, փլատակների վերածել ընտանիքը։ Տասնյակ տարիներով մեր գլուխներում բուն դրած ոչ ճիշտ ինֆորմացիան, դրանից բխող համապատասխան սխալ եզրակացությունները մեզ թույլ չեն տալիս ազատագրել միտքը և փորձել ինքնուրույն մոտենալ ցանկացած հարցի։ Ազատագրվելու լավագույն տարբերակներից է ամեն անգամ նորովի մոտենալ երևույթին, նոր հարցադրումներով, նոր հետաքրքրվածությամբ։ Համոզմունքները մարդուն ինքնավստահ են դարձնում, բայց խոչընդոտում են նրա ընկալումների լայնացմանը։ Երբեմն կիսատ թողած տունն ավելի դժվար է վերակառուցել, քան նորը կառուցել։

Արթուր Ալեքսանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *