ՄԱԿ-ի դերը գնալով նվազում է

10402875_641434222591844_3754156408982558984_n

Միացյալ Ազգերի Կազմակերպության դերը գնալով նվազում է՝ ընդհուպ այդ կառույցի ինքնաչեզոքացումը։ ՄԱԿ–ի հիմնական առաքելությունն է՝ աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովումը։ Այս կառույց կոչված է տարբեր քաղաքակրթությունների միջև հաստատել երկխոսություն, որպեսզի հարթվեն տարբեր խնդիրներ՝ տնտեսական, տարածքային, ինֆորմացիոն և այլ բնույթի, իսկ իրականում այն անգլոսաքսերի կամակատարն է հանդիսանում։ ՄԱԿ–ը գնալով կորցնում է իր իմաստը։
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչներ են, չնայած այս խորհրդից առնվազն երկուսը ունեն աշխարհամարտեր հրահրելու մեծագույն փորձ։ Մեր բոլորիս անվտանգությունը կախված է ամենավտանգավոր երկրներից։
ՄԱԿ–ը կհամապատասխանի իր կոչմանը, եթե այն վեր գտնվի առանձին վերցրած պետության շահերից։ Դրա համար հարկավոր է առաջնորդվել նախ և առաջ փոքր և թույլ ազգերի հանդեպ արդարացի վերաբերմունքով։ Փոքր ազգերը մշտապես ենթարկվել են ցեղասպանության ավելի հզորների կողմից։ Ցեղասպանությունները հիմնականում տեղի են ունեցել համաշխարհային պատերազմների ընթացքում։ Գիշատիչ երկրները օգտվելով համընդհանուր քաոսից, իրականացրել են իրենց նպատակները։ Այնտեղ, որտեղ նրանք չեն հասցրել ավարտին իրենց սկսած գործը, դեռևս պահպանել են իրենց ծրագրերում, հետագայում հարմար առիթի սպասելով։ Որպեսզի իրենց հիշողությունից վերջնականապես ջնջվի արյան հագուրդը, անհրաժեշտ է կանխարգելել դրանք՝ դատապարտելով պատմության մութ էջերը։ Նաև կարելի է ներկայիս ստեղծված հակամարտությունները կանխարգելել՝ պատերազմի համար ստեղծված զենքերի ձևաչափը փոխելով։
Ինչպես ատոմային էներգիան է օգտագործվում և՛ լավ, և՛ վատ նպատակներով, այնպես էլ վերջերս Ֆրանսիայում կառուցված Միստրալ տիպի ռազմանավերը կարելի է օգտագործել ի շահ խաղաղության։ Մնում է մեծ և հզոր կոչեցյալ երկրները դրսևորեն մեծ կամք՝ ի օգուտ մարդկության միակ բնօրրանի՝ երկիր մոլորակի ներդաշնակության։

Արթուր Ալեքսանյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Hakob M.:

    http://akm14.com/%D0%BE%D0%B1%D1%80%D0%B0%D1%89%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE-%D1%86%D0%B5%D0%BD%D1%82%D1%80%D0%B0-%D0%BF%D0%BE-%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%BE/ Comments Off on Обращение Армянского центра по предотвращению геноцидов. Առաջին հերթին այս ԱՀԱԶԱՆԳԸ պիտի հասցեագրվի Իսրաելին, ԱՄՆ — ին, Անգլիային, Կանադային, Թուրքիային, նաեվ մյուս Անգլոսաքսերին, նոր հետո Չինաստանին, Ռուսաստանին ու այլոց …

Պատասխանել Hakob M. -ին Չեղարկել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *