ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի լրտեսական համակարգեր գնելու մասին. «Մենք ունենք մեր հակազդեցության պլանները»

f716630e27346a33415fd60594ea0537-472x265

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն իտալական ընկերությունից լրտեսական համակարգեր է գաղտնի գնել: Դրանցով հնարավոր է  համակարգիչների և սմարթոնների վրա գաղտնի հարձակումներ իրականացնել:

«Իրավունքը» պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզեց` արդյոք սա  չի մտահոգում նախարարությանը եւ ինչ քայլեր պետք է  ձեռնարկել գաղտնի հարձակումներից պաշտպանվելու համար: «Սա պատերազմի ատրիբուտներից, ռազմի դաշտերիցմեկն է, որտեղ հակամարտությունը չի դադարում: Հակառակորդի ամեն մի ձեռքբերում մեզմտահոգում է, սակայն ամեն մի հարցում մենք ունենք մեր հակազդեցության պլանները, որոնքհրապարակման ենթակա չէ»,- պարզաբանեց մամլո խոսնակը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *