Փոխարենը հանրօգուտ աշխատանք կատարելու` ոմանք շարունակ զբաղված են ձվի մեջ մազ փնտրելով

timthumbԷլեկտրոնային մամուլն ընթերցելիս պատահաբար կայքերից մեկում հանդիպեցի մի հրապարակման, ուր խոսք էր գնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի’ ամիսներ առաջ իր օգնականի հետ դեպի իսպանական Բարսելոնա գործուղվելու մասին:

Հոդվածագիրը պնդում էր, թե իբր նախարարը Իսպանիա է մեկնել ոչ թե էկոնոմ դասով այլ` բիզնես` մի փոքր ավելի վճարելով ավիատոմսի համար: Ինձ մի հարց է հետաքրքրում. մի՞թե հիմա,երբ հայ ժողովուրդը կանգնած է լինել-չլինելու եզրին, մարդկանց փնովելու ժամանակն է: Փոխարենը հանրօգուտ աշխատանք կատարելու’ոմանք շարունակ զբաղված են ձվի մեջ մազ փնտրելով ու մարդկանց վարկաբեկելով:

Այնպիսի եռանդով են քննադատում, ասես Բեգլարյանի ընկերությունն է ավիատոմսեր վաճառողն ու դրա հաշվին հարստացողը կամ ոչ թե օգնականի հետ է մեկնել աշխատանքային գործուղման,այլ’ ընտանիքի անդամների կամ պարզապես ընկերոջ հետ հանգստանալու… Ի՞նչ է, չգործուղվեր, եթե չմեկներ, ո՞վ էր իր փոխարեն նախարարի պարտականությունները կատարելու:

Մարդկանց սևացնելը, ցավոք,ոմանց համար վաղուց վերածվել է սիրողական զբաղմունքի.ով ցանկանում է հայտնվել ուշադրության կենտրոնում, սկսում է վարկաբեկիչ ու անհիմն նյութեր գրել այս կամ այն պաշտոնյայի մասին:

Պատերազմական դրության մեջ ենք, ուստի’ նախքան սեփական մտքերը թղթին հանձնելը խոհուրդ կտայի մի լավ մտածել այս ուղղությամբ…

Աշոտ Գաբրիելյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *