Սաակաշվիլին «սկանդալային» գործիչ է

11391445_927543903971751_6118347508507684050_n

Վերջին շրջանում ակտիվ քննարկումների առարկա են դարձել Վրաստանի նախկին նախագահ և այժմ Ուկրաինական պետական ապարտաի ակտիվ դերակատար Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները Ուկրանիայում: Նախ պետք է նշել, որ, իսկապես, քննարկում, քննադատում, խոսում, վերլուծում են նրան, ով կարողանում է ինչ որ բան անել, ընդհանրապես: Որպես քաղաքական կերպարի նրան կարելի է դասել այս շարքերում:

Սաակաշվիլին «սկանդալային» գործիչ է: Բայց այդ «սկանդալային» եզրույթի մեջ ոչ միայն ամփոփվում է մեր կողմից ընկալելի բացասական իմաստը, այլ նաև խիստ դրականը: Ասվածի վառ օրինակն էր ընդամենը օրեր առաջ Օդեսայի նահագային դատախազների հետ հանդիպումը, որտեղ Սաակաշվիլիին զայրացրել էր Ուկրաինայի դատախազների վարքագիծը ներդրողների հանդեպ: Բայց նրա քաղաքական հետագիծը ուսումնասիրողների համար դա նրա հերթական գործելաոճի դրսևորումներից էր: Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հայացք թեքել նրա` Վրաստանում կառավարման տարիները, ուր գրեթե ամեն օր ականատեսն էինք նման ֆորմատի տրամադրության:

Իհարկե շատ մասնագետներ սա դիտարկում են որպես PR քաղաքականություն սեփական անձի նկատմամբ: Սակայն, բոլոր ժամանակներում էլ PR-ը որպես գործիք խաղացել է ու խաղում է իր դերը գրեթե ամենուր: Բայց Միշայի, ինչպես վրաց ժողովուրդը կոչեց նրան, վարած քաղաքականությունը ապացուցել է, որ PR-ը չէ որ եղել է նպատակ, այլ դա նա օգտագործել ու օգտագործում է որպես միջոց` նպատակին հասնելու համար:

Այսպիսով, անկասկած, ցանկացած թե քաղաքական, անգամ թե բիզնես աշխարհի ներկայացուցչի գործունությունը առանց քննադատությունների պարզապես անհնար է: Սա երևի թե նրանից է, որ աշխարհում գոյություն չունի ընդհանուրի համար ընդունելի և ոչ մի բան: Մարդը անահատականություն է և նրա կողմից ընկալելի իրադարձությունները տարբերվում են մարդուց մարդ, պետությունից պետություն:

Հ.Գ. Հայերի հանդեպ նրա վարած քաղաքականությունը դիտարկելիս չպետք է մոռանալ «շվիլի», «ձե», «իա» վերջածանցների մասին` կիզակետում ունենալով վրացական պետություն:

Աշոտ Ծորմուտյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *