Ադրբեջանը հայտնում է իր զինծառայողի վիրավորվելու մասին

timthumb

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Բահրուզ Նասիբովի վիրավորվելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ համաձայն՝ Բահրուզ Նասիբովը վիրավորվել է «շփման գծում հայկական ստորաբաժանումների հետ մարտերում»՝ չնշելով, թե հատկապես որտեղ են ընթացել այդ «մարտերը»:

Նշվում է, որ Բահրուզ Նասիբովը վիրավորվել է ձախ ձեռքից, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *