Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը խորանում է

timthumb

Նավթի գնանկման և ազգային արժույթի՝ մանաթի 100 տոկոսով արժեզրկումից հետո Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամը գնալով խորանում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի առնչությամբ լագրողների հետ զրույցում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հանդես է եկել ոչ լավատեսական կանխատեսումներով:

Նա ասել է, որ մանաթի արժեզրկումը խիստ ազդել է սպառողական շուկայում գների վրա, այդ պատճառով արժեզրկումը 2016 թվականին կանխատեսվում է 10-12 տոկոս մակարդակի:

Շարիֆովն ասել է, որ արտարժույթի շուկայում իրավիճակի կայունացման և բնակչության դրամական պահուստները շրջանառության մեջ ներգրավելու նպատակով Ադրբեջանի կառավարությունը մոտ ժամանակում պետական արժեթղթեր կթողարկի, որոնց եկամտաբերությունը պետք է սահմանվի մանաթի արժեզրկման մակարդակից բարձր: Միաժամանակ, Շարիֆովը հուսադրող ոչինչ չի ասել այն անձանց համար, ովքեր դոլարով վարկեր ունեն: Նա դարձյալ հասկանալ է տվել, որ պետությունը մտադիր չէ որևէ փոխհատուցում հատկացնել փոխառուներին, և այդ հարցը պետք է լուծվի բանկերի ու հաճախորդների միջև:

«Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 1,5 մլրդ մանաթ: Բյուջետային դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները կհանդիսանան անցյալ տարվա արդյունքներով տնտեսված 1,4 մլրդ մանաթ միջոցները, ինչպես նաև մանաթային արժեթղթերը, որոնք ծրագրվում է թողարկել այս տարի»,- ասել է նախարարը:

Շարիֆովն ասել է, որ 2016 թվականի պետբյուջեի կանխատեսումները պատրաստվել են նավթի մեկ բարելի գինը 25 դոլար հաշվառմամբ, ինչի վերաբերյալ համապատասխան փոփոխություն պետք է մտցվի այս տարվա արդեն հաստատված պետբյուջեի կազմում, որում նավթի մեկ բարելը հաշվառվել է 50 դոլար:

Շարիֆովի խոսքով՝ նախարարության կողմից ներկայացվելիք նոր բյուջեի նախագծում պետբյուջեի եկամուտները նախատեսվելու են 1,9 մլրդ մանաթ, ծախսերը 2 մլրդ մանաթով ավելանալու են: Ներկայում պետբյուջեի եկամուտները նախատեսված են 14,5 մլրդ մանաթ, նոր բյուջեի նախագծում դրանք նախատեսվում են 16,4 մլրդ մանաթ մակարդակի:

Minval.az կայքը հայտնում է, որ, այդուհանդերձ, Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժութային պահուստները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5,167 մլրդ դոլար, ինչը 8,741 մլրդ դոլարով կամ 2,74 անգամ փոքր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համար ցուցանիշի համեմատ: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ միայն դեկտեմբերին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները կրճատվել են 1,228 դոլարով (19,67 տոկոս):

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *