Բա ռուս չլինե՞ր սպանողը, Պերմյակովի նման…Ռուսների հերն անիծեինք պուտինախառն

F1kGtCXTjShb3xstjFDOfBLKTQ
Գյումրիում երկու օր առաջ իրենց բնակարանում սպանվել են մայր և աղջիկ: Ցավոք հերթական սպանությունն ու գրեթե անտարբերություն, առօրեականություն, սովորական մի բան…
Բա ռուս չլինե՞ր սպանողը, Պերմյակովի նման…Ռուսների հերն անիծեինք պուտինախառն, թուրքերով համեմված, խառնեինք Եղեռնի, Գալիոպոլիի հետ…Նստացույցով, պառկելացույցով, երթերով, ճանապարհներ փակելով, քաղաքական գործիչներով, կուսակցություններով հիշեցնեինք մեր գոյության մասին, թույն թափեինք իշխանությունների վրա:
Դե այս սպանությունը հաստատ հայ է կատարել, հայկական է, տեղական արտադրության…Մերը…Դե նրան ինչի՞ քննադատենք, ինչի՞ վրդովվենք…Կամ եթե վրդովվենք դա մեզ ի՞նչ քաղաքական կամ անձնական PR կլինի…Ոչ մի, ճիշտ եք…Ավելի լավ է չխառնվենք, հանգիստ ապրենք…Մեզ կարելի է իրար սպանել, վիրավորել, հայհոյել, թույն թափել, բամբասել, նսեմացնել…Դե մերն ուրիշ է…Մերն է, հարազատ, տնական, տնավարի…
Մենք ավելի լավ է ուրիշների վրա կայանանք, ուրշներին հայհոյենք ու մեր աստղերի, աստղիկների, հայտնիների սպիտակեղենը հոտոտենք ու նսեմացնենք…Այ դա մեզանում հիասքանչ է ստացվում, մենք դրա վարպետն ենք…

Ռոբերտ Մելքոնյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *