Բաղդադում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 40-ի

timthumb

Իրաքի մայրաքաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ: Բաղդադի ևս մի քանի տասնյակ բնակիչ հոսպիտալացվել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով:

Նախօրեին Էլ Մուքդադիա քաղաքում, որը Բաղադից գտնվում է մոտ 80 կմ հեռավորության վրա, երկու պայթյուն է որոտացել: Զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Երկու պայթյուններն էլ իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից, որոնցից մեկն ակտիվացրել է շահիդի գոտին, մյուսը՝ պայթեցրել մեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված:

Դրանից որոշ ժամանակ առաջ Բաղդադի առևտրի կենտրոնում ահաբեկիչները պատանդներ են վերցրել: Շենքի մոտ նրանք նույնպես ավտոմեքենա են պայթեցրել: 10 մարդ զոհվել է:

Բացի այդ, պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաքի հարավարևելյան արվարձաններից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է յոթ տեղացի, ևս 15-ը՝ վիրավորվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *