Բակո Սահակյանը պարգևատրել է մեծ բարեգործ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին

timthumb

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի 2015թ. դեկտեմբերի 16-ի հրամանգրով, բարերար, ՀՀ վաստակավոր բժիշկ տիկին Սառա Եսայանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Սառա Եսայանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ-ռևմատոլոգ:

Բազմաթիվ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների իրականացրած լայնածավալ բարեգործական ծրագրերը, թե’ Հայաստանի Հանրապետությունում, թե’   Լեռնային Ղարաբաղի տարածքում:

12463689_10205305160976782_312165108_n

Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը:

2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են1000 դոլար նվիրաբերում:

Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը:

Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցինˋ շրջապատված խաչքարերի պուրակով:

Կառուցվել և 2011թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակըˋ արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող «Պապիկ-տատիկի և թոռան» արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը’ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան’ դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով:

Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր:

Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները:

Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները:

2013թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին:

Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, ովքեր զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին:

2014թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը:

Երևանում կառուցվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին’ իր երիցատնով, սրբաքանդակ արձաններով, Գրիգոր Լուսավորչի, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող «Պապիկ-տատիկի» արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի, Առաջին տպագիր Գրքի, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը’ սկսած 1980թթ.-ի հայտնի իրադարձություններից, հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը և բազում այլ խաչքարեր:

2014 թվականին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար:

2015 թվականին Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրվել է աղբյուր-խաչքար հուշարձանը’նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

2015 թվականին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց տեղադրվել է թևավոր խաչքար:

2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում տեղադրվել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար:

2015 թվականին Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի«Հայաստանի հերոսներ» գիրքը, որում ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ:

Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվում է Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը:

Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվում է մշակույթի տուն և երիցատուն‘ իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Աշխատանքները կավարտվեն 2016 թվականին:

Ներկայումս ընթացքի մեջ են մի շարք բարեգործական ծրագրեր Հայաստանում և Արցախում, որոնք ավարտին կհասցվեն 2016 թվականին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *