Բաքվում իսլամիստների և ոստիկանության միջև նոր բախումներ են սպասվում

timthumb

Բաքվի Նարդարան ավանում, որտեղ երեկ իսլամիստների և ոստիկանության միջև բախումներում 6 մարդ զոհվել, բազմաթիվ մարդիկ էլ վիրավորվել են, արմատական ծայրահեղականների և իրավապահների միջև նոր բախումներ են սպասվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Նարդարան ավանի մուտքերը արգելափակվել են ՆԳՆ ներքին զորքերի պահակակետերով: Ավանի կենտրոնում ամբողջ գիշեր հավաքված են եղել հարյուրավոր մարդիկ: Նրանք խարույկներ են վառել և կրոնական երգեր երգել:

Նրանք հայտարարել են, որ եթե 24 ժամվա ընթացքում իրավապահներն ազատ չարձակեն Ադրբեջանի շիաների առաջնորդի գլխավորությամբ իրենց բոլոր ձերբակալված ընկերներին, ապա շարունակելու են պայքարը:

Իսլամիստները արգելել են լրագրողներին մտնել ավան: Նրանք ադրբեջանական լրագորղների նկատմամբ իրենց ագրեսիվ գործողութունները բացատրել են ԶԼՄ-ներում քննադատությամբ:

«Նրանք մեզ ծայրահեղականներ են անվանում: Մենք վախենում ենք, որ լրագրողները կարող են նկարահանել մեր դեմքերը և տիրաժավորել կայքերում ու սոցցանցերում», -հայտարարել են ավանի կենտրոնում հավաքվածները:

Ադրբեջանի ՆԳՆ-ն ամբողջ գիշեր պահուստային ուժեր է կուտակել ավանի շուրջը: Զինվորները զինված են, նրանք զրահաբաճկոններով և սաղավարտներով են:

Արմատական իսլամիստները պատրաստվում են ՆԳՆ ներքին զորքերի գրոհին ավան: Նրանք զինված են մետաղաձողերով, ինքնաշեն «մոլոտովի կոկտեյլներով», քարերով և մահակներով:

Երեկ կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիաական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով’ ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 4 բնակիչ սպանվել են:

Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Հաստատվել է, որ Թալե Բաղըրովը, Էլման Աղաեւը, Զուլֆուգար Միքայիլովը եւ Աբուլֆազ Բունյաթովը ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նորմեր մտցնել: Այդ նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում: Նրանք սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով», -ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել’ քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում եւ թռուցիկներ բաժանել բնակչությանը: Բացի այդ, որոշվել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էին նախապատրաստվում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *