«Ավտոբուսները վարորդների սեփականությունն են, դրա համար հիմնադրամը որևէ պատասխանատվություն չի կրում». Իվետա Տոնոյան

80015

Այսօր մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, թե իբր Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղու ավտոբուսներով Արտաշատից Հրազդան մարդկանց են տեղափոխել: Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն խնդրեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից:

Ի. Տոնոյանը նշեց, որ վերոհիշյալ ավտոբուսները դրանց վարորդների սեփականությունն են և քանի որ այսօր նրանց համար հանգստյան օր է, հետևաբար իրենց գործունեությունը որևէ առնչություն չունի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ:

«Շաբաթվա ընթացքում մենք աշխատում ենք տարբեր վարորդների հետ, որոնք, հաջորդաբար միմյանց փոխարինելով, շաբաթը երկու օր հանգստյան օրեր են ունենում: Այսօր նման օրերից մեկն է, երբ վարորդներից մի քանիսը հանգստանում են: Իսկ թե իրենց հանգստյան օրերին վարորդներն իրենց սեփականություն հանդիսացող ավտոբուսներով ինչպիսի մասնավոր գործունեություն են ծավալում, դա ոչ մի առնչություն չունի Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հետ»,- պարզաբանեց Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուներն են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և ՀՎԿ-ից Արթուր Միսակյանը:

Լուսանկարը՝ Armtimes.com–ի

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *