Այսօր ՀԱՅՈՑ ԶՈՒ հետախույզի օրն է, այդ հերոսական տղաների օրը ….

10422939_984476021581805_3772831106007178957_n

2014 թ նոյեմբերի 12-ին թշնամին խոցեց ուսումնավարժական թռիչք կատարող հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը…
Զոհվեց ուղղաթիռի ամբողջ անձնակազմը, որոնց մարմինները օրեր շարունակ մնացին վթարի վայրում.. թշնամին հատուկ հսկողության տակ ու թիրախում էր պահում այդ վայրը, անհնար դարձնելով զոհվածների մարմինների տարհանումը …
երևի հիշում եք, որ տղաների մարմինները տարհանելու թույլտվություն ստանալու համար հայկական կողմը պաշտոնական բանակցությունների մեջ էր միջազգային կառույցների հետ, որոնք դեմ էին առնում ցինիկ ադրբեջանի լկտիությանը, համեմված նաև հայկական որոշ քաղաքական ուժերի կեղտոտ շահարկումներին՝ բա տեսեք , ինչ ապիկար բանակ ունենք, ինչպիսի անպատասխանատու սպաներ ու հրամանատարներ և նման այլ տխմար մեկնաբանությւոններ…
ԵՎ մինչ թուրքը ծաղրում էր միջնոդրված բանկացությունները, մինչ մեր ,,հայրենակիցներից,, շատերը չարախնդորեն փորձագիտական մերկացման էին ենթարկում բանակը , ՊԲ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ /հետախուզական/ ջոկատի տղաները իրականացնում են համաշխարհային ռազմական պատմության ու փորձի մեջ բացառիկ գործողություն՝ թշնամու քթի տակից տարհանում են ոչ միայն զոհված տղաների մարմինները, այլ նաև ուղղաթիռի կարևոր մասունքներ ՝ դրանով իսկ շառաչուն ապտակ հասցնելով թերհաս միջազգային կառույցներին, նենգ ու անընդհատ հոխորտացող թշնամուն և սեփական բանակի դժբախտությունը ծաղրող դավաճան հային ….
Այսօր ՀԱՅՈՑ ԶՈՒ հետախույզի օրն է, այդ հերոսական տղաների օրը ….
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ դժվարագույն, ծայրահեղ ծանր ու ճակատագրական խնդիրներ կատարող անտեսանելի ու անճանաչելի սարսափ տղաներին !!!!

Բելլա Լալայան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *