Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը դարձյալ կապել է ԼՂ խնդրի լուծման հետ

timthumb

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացման հարցը դարձյալ կապել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովում, պատասխանելով հարեւան երկրների հետ հարաբերութունների մասին հարցին, Չավուշօղլուն ասել է. «Առանց ԼՂ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ չի կարող լինել»:

«Ադրբեջանի խնդիրն անմիջականարորեն վերաբերում է նաեւ Թուրքիային»,- հավելել է նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *