Մեկնարկում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը

arm143023809235 скачанные файлы

Սույն թվականի Նոյեմբերի 12-ից 22-ը Ռեյկյավիկում անցկացվելու է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը: Այս լուրջ ստուգատեսին մասնակցելու են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի ազգային հավաքականները: Տղամարդկանց հավաքականը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

  1. Լևոն Արոնյան (2781)
  2. Գաբրիել Սարգսյան (2689)
  3. Սերգեյ Մովսիսյան  (2666)
  4. Հրանտ Մելքումյան (2632)
  5. Կարեն Գրիգորյան (2616)

Թիմի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը

Ինչպես տեսնում եք հայտացուցակից բացակայում է աշխարհահռչակ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ում փոխարեն հավաքականում տեղ է գտել Հրանտ Մելքումյանը: Վերջին 1 տարում Հրանտը գերազանց է խաղում, և հուսանք, որ հավաքականում նույնպես կշարունակի իր հաղթարշավը:

Կանանց հավաքականի կազմը հետևյալն է.

  1. Էլինա Դանիելյան (2474)
  2. Լիլիթ Մկրտչյան (2439)
  3. Լիլիթ Գալոյան (2298)
  4. Մարիա Կուրսովա (2307)
  5. Սուսաննա Գաբոյան (2174)

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը

Մրցաշարին մասնակցում են 35 երկրների շախմատի ազգային հավաքականների թիմերը:

Հաջողություններ մաղթելով մեր ազգային հավաքականներին՝ հուսանք, որ կպահպանվի այն բարի ավանդույթը, երբ երկրպագուները կրկին կողջունեն մեր հավաքականներին, հերթական անգամ ասելով՝ <<Կեցցե մեր ոսկե հավաքականը>>:

ՆԱՐԵԿ ՎԱՐԱԶԴԱՏՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *