Հարկադիր կատարման ծառայությունը Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ հյուրընկալել է երեխաներին

12404586_934523959963732_59903790_n

Հարկադիր կատարման ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցել են 4-9 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձումը և ծնողների հետ տեսակցությունները կազմակերպում է Ծառայությունը։

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել.  «Սիրելի՛  երեխաներ, մաղթում եմ ձեզ խաղաղ և անամպ երկինք, եղե՛ք առողջ և ուրախ՝ շրջապատված ջերմությամբ ու սիրով»։

Հարկադիր կատարման ծառայության հրավերով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները երեխաների համար հանդես են եկել թատերական ներկայացմամբ:

Ծառայության բոլոր մարզային կառույցներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հարկադիր կատարողներն անձամբ են այցելել երեխաներին և նրանց նվերներ հանձնել:

Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայությունում ընթացքի մեջ է 1993 կատարողական վարույթ, որից 1225-ը՝ մարզերից: Հարկադիր կատարման ծառայությունն
աշխատանք է տանում շուրջ 2820 երեխայի հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *