Հայաստանի հարկադիր կատարողները միջազգային մրցաշարում անցել են կիսաեզրափակիչ փուլ

12077335_900437060039089_183535937_n

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով Հայաստանի Հանրապետության  Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարին:

Համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ  են անցել Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը: Կիսաեզրափակիչ փուլը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարի նախապատրաստական միջոցառումների մեկնարկը տրվել էր 2014 թ. փետրվարին՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի «Երշովո» համալիրում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության  Հարկադիր կատարման ծառայության պատվիրակները:

Ի դեպ, վաղը՝ հոկտեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում   կմեկնարկի «Բյուրեղապակյա աստղիկներ 2015» փառատոն-մրցույթը, որին կմասնակցեն նաև ՀՀ Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաները։ Ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել  հարկադիր կատարողների շնորհալի երեխաներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *