Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Դավիթ Բաբայան

timthumbՎերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ նմասին նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարության, թե միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում։

«Իրականությունը բոլորովին այլ է։ Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին և սա շահարկում է»,- ասաց Բաբայանը’ ավելացնելով, որ Արցախը մշտապես կառուցողական երկխոսության և հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամություն է հայտնել: Բաբայանի խոսքով, սակայն, սա չի նշանակում, որ ԼՂՀ-ն թույլ է և չի կարող պաշտպանել իր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *