Ինչպե՞ս է լինում, որ պետական պարտքը գնալով ավելանում է

timthumbԱհա և հասանք մեր «ցանկալի» արդյունքին’ Հայաստանի պետական պարտքը անցել է 5 մլրդ. դոլարի շեմը և 2015թ. վերջին կազմել է 5 մլրդ. 79 մլն. դոլար, որից 4 մլրդ. 602 մլն. դոլարը Կառավարության պարտավորություններն են: այս մասին Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն է հայտարարել’ ավելացնելով, որ բյուջեում նախատեսված բոլոր ծրագրերն ամբողջովին կատարված են և որ Հայաստանը արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում է: Փաստորեն, ֆինանսների փոխնախարարը ասում է, որ իրենք գոհ են իրենց աշխատանքից և նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ վերջին տարիներին մեր ներկա և նախորդ կառավարությունները այս հարցում առաջընթաց ու դրական ցուցանիշներ են արձանագրել, թույլ չեն տվել մեր պետական պարտքը ավելանա`միայն նվազել է:

Այսպես կարող է ընդամենը թվալ, եթե լսենք փոխնախարարի խոսքերը, իսկ եթե ուղղակի փորձենք համեմատել թվերը, ապա կտեսնենք, որ միայն 2008-2015-ի ընթացքում ՀՀ պետական պարտքը մոտ 1,5 մլրդ. դոլարից հասել է 4,5 մլրդ. դոլարի, և սա այն դեպքում, երբ երկրում տնտեսական աճը զգալիորեն դանդաղում է, այսինքն’ պարտքի սպասարկումը դժվարանում է կապված տնտեսական աճի ցածր ցուցանիշների հետ:

Նայենք ընդամենը ամենավերջին ցուցանիշները. Եթե 2015-ի վերջին ՀՀ պետական պարտքը 5 մլրդ. 79 մլն. դոլար էր, ապա 2015-ի հունվարին այն կազմել 4 մլրդ. 357 մլն. դոլար, 2014-ի հունվարին’ 4,6 մլրդ դոլար, 2013-ին’ 4 մլրդ. 588 մլն. դոլար, 2012-ի դեկտեմբերին’ 4 մլրդ. 368 մլն. դոլար, 2011-ին’ 4 մլրդ. 134 մլն. դոլար, 2010-ին’ 3 մլրդ. 805 մլն. դոլար, 2009-ին’ 3 մլրդ. 375 մլն. դոլար…

Իսկ ֆինանսների փոխնախարարն ասում է, թե ամեն ինչ նորմալ է: Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ մարդիկ նորմալ աշխատում են, բայց պարտքը նվազելու փոխարեն ավելանում է:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *