Սպանել, վառել հանուն «դեմոկրատիայի», հանուն «ազատության»

10427229_806864565998935_3382139500075890302_n

Ուղիղ մեկ տարի է անցել Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած սպանդից, երբ մոտ 50 մարդու սպանեցին, այրեցին հանուն «դեմոկրատիայի», հանուն այն կեղծ «ազատության», որը դրոշակ դարձրած՝ Ուկրաինայում իշխանությունը զավթեցին ԱՄՆ-ի դրածոները: Միջազգային «առաջադեմ» հանրությունն առ այսօր ըստ արժանվույն գնահատական չի տվել այս ոճրագործությանը, իրական մեղավորներն ու պատվիրատուները առ այսօր պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին՝ նրանք իշխանության ղեկին են, որովհետև այս ամենն արվում է հանուն «դեմոկրատիայի», հանուն «ազատության»: Այսինքն, ստացվում է, որ «դեմոկրատիայի» գաղափարախոսությունը հետևյալն է՝ մենք ազատ ենք, բայց դա միայն մեր ազատությունն է: Ով մեզանից չէ՝ ֆաշիստ է և բռնակալ, միանշանակ պետք է վառել: Վերջ: Փաստացի, այդպես էլ արեցին «մայդանչիները» Ուկրաինայում, որտեղ «ոչ մայդանչիները» պարզապես պիտակավորվում են որպես «москаль», որոնց կյանքը, ըստ «դեմոկրատական» պատկերացումների՝ այլևս արդեն արժեք չի ներկայացնում…

Հիմա կասեք՝ թե ի՞նչ կապ ունի այս ամենը հայերիս հետ: Ունի կապ, որովհետև «դեմոկրատացման» միտումները մեզ մոտ էլ են առկա, և սթափ չլինելու դեպքում մենք էլ ապահովագրված չենք լինի նման արդյունքներից: Իհարկե, ի ուրախություն մեզ, մասշտաբները համեմատելու չեն, և մեր երկրում «դեմոկրատացումը» ընդամենը տեղեկատվական մակարդակով են փորձում անել: Այսինքն՝ չեն սպանում, չեն վառում, բայց կեղծ «դեմակրատների» կողմից անհադուրժողականությունը կա, ինչի արդյունքում ով արևմտյան «դեմոկրատիայի» գաղափարի գերին չէ, ուրեմն միանշանակ պետք է կրի «ֆաշիստ», «ստրուկ», «պուտինոիդ» և նման «տիտղոսներ», ենթարկվի տեղեկատվական հարձակումների և ամենակարևորը՝ լինի ատելի հասարակության «առաջադեմ» հատվածի կողմից: Ըսդ որում, պետք է նշեմ, որ «ազատության» ջատագովներն ու «դեմոկրատիայի» առաջամարտիկները որպես օրինաչափություն հենց ամենաագրեսիվ ու անհանդուրժողն են լինում ոչ գաղափարակիցների նկատմամբ…

Փաստորեն, շատ հետաքրքիր միտում է գնում «քաղաքակիրթ» աշխարհում՝ «ֆաշիստները» դառնում են անհանդուրժողականության զոհ, նույնիսկ փոխվում է «ֆաշիստ» բառի իմաստը…

Ահա այսպիսինն է արևմտյան «դեմոկրատիան», որի պտուղները հաճախ դառն ու ողբերգական են լինում, ինչպես եղավ մեկ տարի առաջ այս օրը:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *