Պատրաստ եմ մասնագիտական բանավեճի մեջ մտնել իմ գրախոսականներից դժգոհների հետ

11988527_1060836093950286_8697981628333474728_n

Շատ ցավալի է, որ մարդիկ չեն կարող քեզ մասնագիտորեն պատասխանել և անցնում են անձնականի։ Եկեք հանդիպենք և բանավիճենք կինոյից, իմ գրախոսականներից, դուք ինձ կբացատրեք իմ կիքսերը, ինչով է լավ կինոքննադատը տարբերվում վատից։
Իմ գրախոսականի բովանդակության առումով ոչ մի նկատառում ու դիտողություն չեղավ, փոխարենը՝ անհաջող փորձեր արվեցին քննարկումները տանել անձնական վիրավորանքների դաշտ։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բացի ֆեյքերին ստատուս պատվիրելուց՝ կինոգրախոսության ոլորտում դուք ավելիին ի վիճակի չեք։ Գրախոսական գրելու իմ միակ նպատակը որակյալ հայկական կինո ունենալու ցանկությունն է։ Իսկ եթե դուք որակյալ եք համարում մեր այսօրվա հայկական կինոների մեծամասնությունը, ապա դա ձեր անձնական ճաշակի խնդիրն է և հարկ չկա մասնագիտական խոսքին հակադարձել անձնական դաշտում։ Եթե ձեր ֆեյքերը ինձ որակում են որպես ոչ պրոֆեսիոնալ և հեղինակություն չունեցող, ապա ինչու՞ է իմ ամեն մի գրախոսական իրարանցում առաջացնում ձեր շրջապատում։
Ես որևէ անձնական շահագրգռվածություն չունեմ հայկական կինոյի առումով. ոչ սցենարիստ եմ, ոչ ռեժիսոր, ոչ էլ դերասանուհի։ Ես կինոքննադատ եմ և իմ խնդիրը ֆիլմերի մասին մասնագիտական, անկողմնակալ կարծիք հայտնելն ու թերությունները մատնանշելն է, այլ ոչ թե ինչ-որ մեկին կեղծավոր գովեստի խոսքեր ասելն ու հետևից բամբասելը։ Եվ եթե ես չեմ համապատասխանում ձեր շրջապատի չափանիշներին, դա դեռ չի նշանակում, որ այլևս չպետք է գրախոսականներ գրեմ։
Պատրաստ եմ մասնագիտական բանավեճի մեջ մտնել իմ գրախոսականներից դժգոհների հետ, բայց երբեք և երբեք չեմ թաքնվի ֆեյքերի հետևում՝ մասնագիտական քննարկումը տեղափոխելով անձնական դաշտ։
Առողջ եղե՛ք։

Դիանա Մարտիրոսյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *