Ադրբեջանական դիվերսիայի հերթական ձախողումը

Ինչպես հայտնում Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքը՝ սույն թվականի հոկտեմբերի 10-ի  գիշերը` ժամը 03:05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը:  Ծավալված մարտերի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել: Բացի վերոնշյալ գործողությունից հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է:
Ավելացնենք, որ Թալիշի ուղղությամբ հայ-ադրբեջանական միջդիրքային տարածությունները հիմնականում բավական փոքր են, մասնավորապես՝ այդտեղ է գտնվում անպարկեշտ անվանում ունեցող «Բոզի կալգոտկա» հենակետը, որտեղ թշնամու խրամատի հեռավորությունը չի գերազանցում 30 մետրը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *