Ի՞նչ և ի՞նչու չի կարելի գրել սահմանային լարվածության օրերին և ընդհանրապես

1922132_10152377043848416_6323565596244789319_n

Ինչ և ինչու չի կարելի գրել սահմանային լարվածության օրերին և ընդհանրապես.

Այս օրերին, և սահմանին լարված վիճակ է, առավել քան կարևոր է իմանալ թե ինչի մասին չի կարել գրել, ինչ նյութեր չի կարելի տարածել:

1. Չի’ կարելի գրել մեր զինտեխնիկայի տեղաշարժի մասին, անկախ նրանից դա հավաստի տեղեկություններ են, թե Վարդուշ տատի պատմածը (սա հատկապես վերաբերվում է որոշ «լրագրող» կոչվող բացբերանների),
որովհետև
ա. դա թշնամուն ռազմական տեղեկությունների տրամադրում է, կարող է մենք ուզում էինք այդ ուղղությամբ առաջ գնալ, թշնամուն հանկարծակի բերել, ու քո դեբիլության պատճառով թշնամին իմանում է թե որտեղից սպասի մեր հարվածը,
բ. նման կարգի տեղեկությունները կարող են խուճապ առաջացնել բնակչության մոտ, քանզի նրանք չգիտեն դա պատերազմի սկիզբ է, ինչ-որ զորավարժությունների շրջանակում է, թե ուղղակի կանխարգելիչ միջոցառում է:

2. Չի’ կարելի զանգելու կամ այլ եղանակներով տեղեկություններ «հայայթել» թեժ գծից ու դա տեղադրել համացանցում, մանավանդ եթե այդ տարածքում վիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակվել (սա նույնպես առաջին հերթին վերաբերվում է որոշ «լրագրող» կոչվող ու քլիքի համար սատկող բացբերանների): Զինծառայողը կամ գյուղացին կարող է չիմանալ թե ինչի մասին կարելի է պատմել, ինչի մասին` ոչ: Նման իրավիճակում խուճապի առաջացումը միայն բարդացնում է իր գործն իմացող և փայլուն կատարող մեր ՊՆ-ի խնդիրը, քանզի ցանկացած նման տեղեկություն «լրատվական կայքից» սկսած տարածվում է սարաֆանային կամ փչացած ռադիոյի եղանակով:

3. Չի’ կարելի խառնել գնդակոծությունը, հրետակոծությունը, ռմբակոծությունը և հրթիռակոծությունը և երբ օրինակ թշնամին կրակում է ասենք ավտոմատով և դշկ-ով, չի’ կարելի գրել ռմբակոծության (ուղղաթիռներով և ինքնաթիռներով որոշակի տարածքում ռումբեր նետելու) մասին (սա կրկին անգամ առաջին հերթին վերաբերվում է որոշ «լրագրող» կոչվող հեքիաթասացների):

4. Չի’ կարելի հավատալ debilot.ru կամ opkjklka.com կամ whgjhxa.np կայքերում տեղադրված տեսանյութերի սահմանի կրակոցների, թշնամու կողմից տանկի կիրառման կամ այլնի մասին, չի’ կարելի հավատալ անգամ հայկական «լրատվական կայքերում» տեղադրված նման տեսանյութերի, եթե դրա տակ չկա հղում պաշտոնական աղբյուրներին: Լարվածության օրերին շատ «լրատվական կայքեր» ուղղակի օգտագործում են առիթը ավել քլիքեր հավաքելու և գովազդատուների վրա իրենց կայքում գովազդն ավելի թանկ վաճառելու համար, դա նրանց համար ուղղակի բիզնես է` առանց հետևանքների գիտակցման:

5. Չի’ կարելի տարածել ազերբառանական աղբյուրներից քաղած, թարգմանած ցանկացած տեղեկություն, մի’ մոռացեք, որ սա նաև տեղեկատվական պատերազմ է և հիմա նրանք փորձում են մեր հասարակության շրջանում խուճապ առաջացնել ու անգամ կարող է գրեն, որ գրավել են մի քանի գյուղ կամ ամբողջ մարզ` լինի դա Տավուշը, թե Արցախը: Ու հիշե’ք որ օրինակ Armenia.az կայքն ազերբառանական կայք է, Armenia բառի կամ հայկական ծագում ունեցող որևէ բառի առկայությունը չի վկայում կայքի հայկական լինելու մասին:

Հ.Գ. Ուղղակի վստահեք մեր հաղթանակած բանակին, որն ամբողջովին վերահսկում է իրավիճակը: Հաստատ եմ ասում մենք սպառազինությամբ մի քանի անգամ գերազանցում ենք թշնամուն, դե մեր զինվորների արիության ու հարևան չորքոտանիներից հազար գլուխ բարձր լինելու մաիսն չեմ խոսում:

Արման Հայրապետյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *