Պահանջում եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ՀՀ ԱԺ պատվո մեդալից

arm143920156511

Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը:

Ազգային Ժողովի նախագահին առաջարկել եմ Անդրանիկ նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից, քանի որ նման դիրքորոշում ունեցող և գաղափարներ տարածող գործիչն իրավունք չունի կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, քանի որ նա դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք հակասում են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին, և մեզ համար մեծ ամոթ է, որ նման անձը կրում է օրենսդրի բարձրագույն պարգևը:

Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ սույն պահանջին:

Էդմոն Մարուքյան Facebook

11214118_10153485149457410_7618246142222036938_n 11873553_10153485149467410_681647825170440924_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *