Հակասահմանադրագիտության և հակասահմանադրագետների մասին

ff5c9c7e716aee46033df2d3617c5b77

Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում է գիտության մի շատ հետաքրքիր ճյուղ, որը ես կոչում եմ` հակասահմանադրագիտություն: Գիտության այս նոր ճյուղը մեր երկրում մեծ ջանասիրությամբ զարգացնում են վերջին տարիներին ի հայտ եկած հակասահմանադրագետները, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ` ցանկացած սահմանադրական նորմ մեկնաբանում են հակասահմանադրորեն և պնդում, որ այն ինչ իրենք են մեկնաբանում` այ հենց դա է իրական սահմանադրական նորմի իմաստն ու նպատակը: Չկենտրոնանալով այս գիտության առաջամարտիկների ցնցող մտքերի վրա` պետք է գոհունակությունս հայտնեմ նրանց, որ այսպիսի ծանր սոցիալ տնտեսական պայմաններում մենք կարողանում ենք նոր հորիզոններ բացել գիտական ասպարեզում ու գրավել նոր բարձունքներ: Կարծում եմ` երկար չենք սպասի և կտեսնենք, որ համալսարաններում կբացվեն հակասահմանադրագիտության ամբիոններ, որպեսզի գիտության այս նոր հերոսները դասավադնելու տեղ ունենան, իսկ նոր սերունդը խորությամբ առընչվի հակասահմանադրագիտության նոր բացված գիտական հորիզոնների հետ: Հայ հակասահմանադրագիտական միտքը մեզ երկար սպասեցնել չի տա, և մենք ականատեսը կլինենք այն բանի, որ մեր հայտնի հակասահմանադրագետները հանդես կգան ՄԱԿ-ի բարձր ամբիոններից, հակասահմանադրագիտորեն նորովի կմեկնաբանեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու մեդալներ կստանան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից:

Էդմոն Մարուքյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *