22 համայնքներից 6-ը դեմ են արտահայտվել համայնքների խոշորացմանը

eb97fb4e9d9e48628cfe0b244763f12f-472x265
Համայնքների խոշորացման հարցով Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 22 համայնքներում նախօրեին կայացած տեղական հանրաքվեների նախնական արդյունքների համաձայն՝ ընդհանուր առմամբ գերիշխել է դրական վերաբերմունքը: 22 համայնքներից դեմ են արտահայտվել 6-ը:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված նախնական արդյունքներից, «Համաձայ՞ն եք, որպեսզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյանի համայնք անվանմամբ, Թումանյանի համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտն, Աթան, Ահնիձոր բնակավայրերով» հարցին Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների բնակիչներից հանրաքվեին մասնակցածներից ընդհանուր առմամբ «այո» են քվեարկել 1007-ը, «ոչ»՝ 424-ը:
Ընդ որում՝ յոթ համայնքներից երեքում՝ Աթանում, Շամուտում և Ահնիձորում, համայնքների խոշորացման հարցում գերիշխել է բացասական վերաբուրմունքը. Աթանում «այո» են քվեարկել 42-ը, «ոչ»՝ 55-ը, Շամուտում՝ «այո»՝ 19-ը, «ոչ»՝ 64-ը, Ահնիձորում՝ «այո»՝ 33-ը, «ոչ»՝ 40-ը:
Թումանյանում «այո» են քվեարկել 576-ը, «ոչ»՝ 36-ը, Մարցում՝ «այո»՝ 99-ը, «ոչ»՝ 31-ը, Քարինջում՝ «այո»՝ 113-ը, «ոչ»՝ 83-ը , Լորուտում՝ «այո»՝ 125-ը, «ոչ»՝ 115-ը:
Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքներում անցկացված տեղական հանրաքվեի նախնական արդյունքներով՝ « Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները միավորվեն՝ Դիլիջանի համայնք անվանմամբ, Դիլիջանի համայնքի կենտրոնով, Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ, Հովք բնակավայրերով» հարցին ընդհանուր առմամբ դրական են պատասխանել 4140-ը, բացասական՝ 1291-ը:
Ընդ որում՝ բացասական են պատասխանել յոթ համայնքներից երեքի՝ Գոշի, Հաղարծինի, Թեղուտի, բնակիչները: Գոշում «այո» են քվեարկել 103-ը, «ոչ»՝ 172-ը, Հաղարծինում՝ «այո»՝ 243-ը, «ոչ»՝ 444-ը, Թեղուտում՝ «այո»՝ 167-ը, «ոչ»՝ 222-ը:
Դիլիջանում «այո» են քվեարկել 3 317-ը, «ոչ»՝ 344-ը, Աղավնավանքում՝ «այո»՝ 140-ը, «ոչ»՝ 17-ը, Խաչարձանում՝ «այո»՝ 94-ը, «ոչ»՝ 27-ը, Հովքում՝ «այո»՝ 76-ը, «ոչ»՝ 65-ը:
Ի տարբերություն վերոհիշյալ երկու մարզերում անցկացված տեղական հանրաքվեների արդյունքների՝ Սյունիքի մարզում դրական են պատասխանել հանրաքվեին մասնակցած բոլոր 8 համայնքների՝ Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի և Քաշունու, բնակիչները: Ընդ որում՝ վերջին երկուսում դեմ արտահայտվողներ ընդհանրապես չեն եղել:
«Համաձայ՞ն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով» հարցին Շինուհայրում «այո» են քվեարկել 1079-ը, «ոչ»՝ 15-ը, Տաթևում՝ «այո»՝ 389, «ոչ»՝ 21-ը, Հալիձորում՝ «այո»՝ 173, «ոչ»՝ 38-ը, Հարժիսում՝ «այո»՝ 304, «ոչ»՝ 30-ը, Սվարանցում՝ «այո»՝ 140-ը, «ոչ»՝ 2-ը, Խոտում՝ «այո»՝ 365, «ոչ»՝ 12-ը, Տանձատափում՝ «այո»՝ 47-ը, «ոչ»՝ 0, Քաշունիում՝ «այո»՝ 16-ը, «ոչ»՝ 0:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *