Հունիսի 7-ին մի շարք համայնքներում կանցկացվեն ավագանու ընտրություններ

yntrutyunner
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում 2015 թվականի հունիսի 7-ին տեղի կունենան ավագանու անդամների հերթական ընտրությունները:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրեց 84 մլն դրամ, իսկ Ոստիկանությանը՝ 5 մլն 867 հազար դրամ:
Համապատասխան որոշման նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հաստատվեց կառավարության ապրիլի 30-ի նիստում:Գումարը կփոխանցվի ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *