Պետք է հեղինակազրկել այլընտրանք հանդիսացող քաղաքական ուժերին և մարդկանց

20016_838786282882455_6108785740439142837_n

Ամեն իշխանություն իր երկրում վարչական ռեսուրսի շնորհիվ ունենում է 20-30% կայուն ռեսուրս: Մեր մոտ հիմա դա էլ չկա, քանի որ վարչական աշխատողների խիղճ ունեցող հատվածն էլ է դժգոհ, հատկապես, թվերից հասկացող հատվածը: Գոհ են մնում միայն այն մարդիկ, ովքեր մասնակցում են լվացքին, կաշառակերությանը, կամ ունեն գիտելիքների զգալի պակաս և գիտակցում, որ իշխանափոխության պարագայում կթռչեն իրենց տեղերից:
Դրա համար ինչ է պետք անել, պետք է հեղինակազրկել այլընտրանք հանդիսացող քաղաքական ուժերին և մարդկանց: Արժեզրկելու համար ամենաարդյունավետ տարբերակներից մեկը ,,ժուռնալիստ,,-ներին գործուղելն է հիմար հարցերով մարդուն հունից հանեն, մինչև մի ոչ կոռեկտ արտահայտությունի անի, հոլովեն ու հոլովեն: Մյուսը, ամեն խարիզմա ունեցող քաղաքական գործչի համար մի քանի անալոգ են ստեղծում, էգրեգորը մաս-մաս անում: Ընդդիմադիր դաշտ են նետվում ,,ընդդիմադիրներ,, որոնք պարտավոր են ցնդած պահեն իրենց ու էդ ցնդածության ֆոնին էլ միասնության կոչեր անեն, էն դեպքում, որ ընդդիմության միասնությունը առնվազն զառանցանք է, ինչպես կարող են կոմունիստն ու լիբեռալը գաղափարապես միասնական լինեն: Կարելի է միավորվել մի խնդրի շուրջ, բայց տևական միասնական ընդդիմություն պահանջելը դա հիմարություն է:
Վերջապես, վախի մթնոլորտ ստեղծելն է դառնում հենարան, որը էլի հուսալի չէ, քանի որ բնության մեջ վախը զիջելուց բացի ագրեսիայի պատճառ է նաև:

Էլմիրա Ստեփանյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *