Ի՞նչ է պետք, որ իշխանափոխությունը հնարավոր դառնա

20016_838786282882455_6108785740439142837_n

Մի քանի միֆ, որ ձեռնտու է իշխանություններին, պիտի ջարդվի, որ իշխանափոխությունը հնարավոր դառնա:

1. Միացյալ ընդդիմության անհրաժեշտույթունը:
Եթե երկու մարդ դեմ են ՍՍ-ին, պարտավոր չեն նույն կերպ մտածել բոլոր հարցերում:

2. Կուսակցականի կարծիքը միշտ պետք է համընկնի կուսակցության պաշտոնական հայտարարության հետ:
Հո տոտալիստար աղանդ չեք, կուսակցությունը քաղաքական խմբավորում է, ոչ թե զոմբակույտ:

3.Քաղաքականությունը անբարոյականություն է:
Քաղաքականությունը հասարակական պատասխանատվություն է: Քաղաքական նշանակում է պետական նշանակության: Ինչպես կարող է հասարակության ճակատագրով հետաքրքվելը նույնացնել մարմնավաճառություն նշանակող բառի հետ:

4. Քաղաքական ուժը իշխանության չէ, որ ձգտում է:
Բա ինչի եք ձգտում, քաղաքականույունը իշխանության պայքար է: Եթե իշխանության չեք ձգտում, ուրեմն, ապակառուցողական ուժ եք, որ քաղաքական դաշտում դիվիդենտ է ման գալիս, որևէ տեղից գրանտ կպցնելու համար:

5. Քաղաքական ուժը պիտի չհանդիպի, չհամագործակցի իշխանության հետ:
Ադրբեջանցի՞ եք ուզում, էդպես մարդ կա՞, որ մեր իշխանության ներկայացուցիչների հետ, թեկուզ, միջին մակարդակի պաշտոնյաի հետ հանդիպած չլինի:

6. Միշտ վատ խոսել իշխանությունների մասին:
Եթե դու չես կարողանում գնահատել հակառակորդի արժանիքները, կամ նախանձ ես, կամ անկիրթ, կամ թերարժեքության կոմպլեսը մթագնել է ուղեղդ: Մարդ պիտի միշտ կարողանա բարձրաձայնել հակառակորդի արժանիքները:
Նորմալ մարդիկ չեն սիրում վիրավորված ինքնասիրություններին: Չեն կանգնի լրիվ սև գիծ ընտրած մարդու թիկունքին, իսկ դուք չեք ուզում չէ՞ որ ձեզ շրջապատեն իռացիոնալ մոլեռանդները ( նրանք էլ են պետք, բայց ոչ միայն նրանք են պետք):

Շարունակելի….

Էլմիրա Ստեփանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *