Որովհետև ուսումն անվճար դարձրեց

387206_450909661670121_1342869812_n

Սովետն ինչի՞ շնորհիվ հասավ կրթական բավականին բարձր մակարդակի, հիմնադրման օրվանից, հարյուրամյակներ հետ լինելով Եվրոպայից, եկավ, հասավ, որոշ պլաններում էլ, նույնիսկ, անցավ:
Որովհետև ուսումն անվճար դարձրեց:
Սովորելու ունակությունը ծնողների վճարունակության հետ կապ չունի:
Էսօր մենք դպրոցների արդյունավետությունն այնքան իջեցրեցինք, որ ով հնարավորություն ունի կրկնուսույցի ծառայությունից օգտվի, որը բավականին թանկ է, նա էլ կարողանում է բուհի անվճար տեղերին հավակնի: Իսկ տեստերից բարձր բալեր ստանալը երբեմն մտածողության հետ կապ չունի: Ես տեսել եմ դիմորդներ, որոնք առանց օրինաչափությունները ընկալելու, շտեմարանը անգիր են արել: Բնականաբար, նա գիտնական չի դառնա, բայց կոչումների կհասնի, որն էլ ամենավտանգավորն է՝ եկող սերնդին կդասավանդի:
Վճարովի համակարգում մենք չունենք այդ թվով վճարունակ ծնողներ, որոնց ուսանող երեխան ստիպված մի տեղ չաշխատի, որ կարողանան ծայրը ծայրին հասցնեն: Ուսանողներին աշխատանքի են վերցնում այնպիսի տեղեր, որտեղ շատ հոգնեցուցիչ աշխատանք է, տարիքովները չեն դիմանում: Այդպիսի աշխատանքից հետո էլ ե՞րբ կարդա:
Ու բողոքում ենք, որ ուսանողները չեն սովորում:
Նորից հետ վերադառնանք Սովետ ու հիշենք ուսանողին տրամադրված պայմանները՝ անվճար ուսում, մինիմում կենցաղ ապահովող թոշակ և հանրակացարան: Համեմատենք էսօրվա հետ, վճարովի ուսում, վարձով տուն, ոչ մի թոշակ:
Ու ուզում ենք գիտություն զարգանա, երբ եվրոպական երկրները, բառիս բուն իմաստով, որսում են մեր լավագույն երեխաներին: Իմ ճանաչած դպրոցն ավարտողներից ուժեղագույնները միանգամից արտասահման են դիմում՝ անվճար ուսման համար:
Հարյուր տարվա սուգ պահելը դեռ հայրենասիրություն չէ, սրա մասին մտածեք:

Էլմիրա Ստեփանյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *