Ընդդիմադիր լինելը մոդայիկ է դառնում, հեղափոխոմոլություն է ձևավոևվել, տառապանքը կուռք է դարձվել

11924575_900396313388118_7825014859755145049_n

Ընդդիմադիր լինելը մի տեսակ մոդայիկ է դառնում:
Ու ինչքան արմատական ընդդիմադիր, էնքան՝ ռոմանտիկան շատ: Քեզ տանում են բաժին, մի երկու ժամ պահում են, ջահելների աչքին հերոսանում ես, էդ հերոսությունն էլ, ի դեպ, բավականին հաճելի զգացողություն է, էսօրվա բառապշարի մեջ սեքսի է:
Դրան բան չունեմ ասելու, լավ է:
Բայց ընդդիմադիրը քաղաքագիտության մեջ այն ուժն է, որը հասարակական ճանաչում ունի, իշխանություն չունի, ուզում է: Ձգտում է հասնել իշխանության, հանուն ինչի՞, դա էլ լրիվ ուրիշ կոմեդիկ ժանրում է մեր մոտ, հանուն հեղափոխության:
Մի տեսակ հեղափոխոմոլություն է ձևավոևվել:
Հեղափոխություն ուզում ենք հանուն երեք եղբայրների նկատմամբ չուզողության: Ընդամենը:
Հեղափոխականների մի մասը անկեղծ ատում է ժողովրդի բոլոր շերտերին: Դե իշխանություններին ատելը պարտադիր պայման է, դա չքննարկենք:
Յուրահատուկ մազոխիզմ է ձևավոևվել, քաղաքական մազոխիզմ, երբ հարցերի լուծումից կարևոր է նույն սկանդալային իրավիճակը ստեղծելը ու փորձել հաղթող դուրս գալ: Բայց քանի որ դիմացին նույն հակառակորդն է, պայքարի մեթոդներն էլ նույնն են, միշտ նույն պատկերը կրկնվում ու կրկնվում է: Տաղապանքը վերադառնում է, լացուկոծը տեղն է:
Ամենավտանգավորը նա է, որ տառապանքը կուռք է դարձվել հենց պետական մակարդակով: Տառապամոլության տրամաբանության մեջ լավի ընկալումը շատ տառապածով է որոշվում:
Իմ տառապած, իմ փառապանծ….
Մառազմ է, ու ամենավատն էլ նա է, որ շարունակելի է:

Էլմիրա Ստեփանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *