Ռաբիսը ստրուկ հոգիների մշակույթն է

11924575_900396313388118_7825014859755145049_n

Рабис-рабское исскуство.
Էսպես ավելի է ինձ դուր գալիս հապավումը բացել, քանի որ սա մտածողություն է, ոչ թե միայն կլկոցի հանդեպ գլուխտմտբեքով սեր:
Ռաբիսը միայն երաժշտություն չի, այլև կենսակերպ է՝ ազգայնականացված օտարամոլություն, չգիտակացված մահմեդականություն, կարելի է ասել՝ խաչակիր մահմեդականացվածություն:
Սա միջակության համախմբված ներքև քաշոցի է, ազատ մտքի, ցանկության, ձգտումի իսպառ բացառում:
Սա սևի պաշտամունք է՝ խելոք երևալու մեծ ձգտում ցուցադրող դեմքով:
Սա նորության հանդեպ մոլագար վերաբերմունք է. եթե սովորական մեկն է նոր բան մատուցում, ճզմել, սատկացնել, եթե դա հեղինակավոր մեկն է՝ արագի մեջ զանգվածաբար ընդօրինակել:
Մի խոսքով, սա հենց ստրուկ հոգիների մշակույթն է:

ՀԳ. եթե դուք խոստովանեք, որ թուրքական, պարսկական, արաբական ելևեջները սիրում եք, ես էս վերաբերմունքը չեմ ունենա, կհարգեմ, կասեմ՝ դե ես էլ հայկական երաժշտություն չեմ լսում առավոտից իրիկուն, մեկ-մեկ ռոք, ջազ, ուրիշների ֆոլկ եմ լսում, էս մարդիկ էլ թուրքական, արաբական, պարսկական են լսում, սիրում են բառերը հասկանալով լսեն, դրա համար հայալեզու երգեր են լսում էդ ժողովուրդների արվեստիի տրամաբանության մեջ: Կատարումն էլ անորակ է, բայց էդ էլ ոչինչ, շատ են սիրում էդ մելիզմները, որակով ով կատարի, եթե էդ ժողովուրդների արվեստը մեր մոտ չի մատուցվում:

Էլմիրա Ստեփանյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *