Հայաստանում գնաց բարքերի ու մտածողության մահմեդականացում

387206_450909661670121_1342869812_n
Ես իմ մանկությունից մի հայի կերպար եմ հիշում՝ ազնիվ, բարի, ներող, աշխատասեր, ստեղծագործ, հնարամիտ, ԱԶԱՏ, որը պայքարում էր կաշառակեր, խաբեբա, բայց էլի աշխատասեր ու գրագետ մարդկանց դեմ:
Ի՞նչ եղավ:
Հայաստանում, որտեղ մարդիկ իրենց եվրոպական քաղաքակրթության մաս էին համարում գնաց բարքերի ու մտածողության մահմեդականացում (խնդրում եմ՝ աքսեսուարներն ու մտածողությունն իրար չխառնել, ես լրիվ մենտալ պլանում նկատի ունեմ) : Ու դա էնքան խորացավ, որ հիմա պայքարում են եվրոպականացման դեմ: Եթե նույնիսկ, մոլի ռուսամետ եք, հիշեք, որ Ռուսաստանն էլ է եվրոպական մշակույթի ձգտում՝ անկախ քաղաքական հակասություններից:
Մենք խաչմերուկում գտնվող ազգ ենք, մեզ հատուկ է և նա, և նա:
Կարող ենք բաժանվել խմբավորումների, թշնամանալ երկուսի դեմ, իրար ջախջախել, կամ, կարող ենք ամեն մեկս ընտրել՝ մենք ինչ մշակույթ ենք ուզում, ու հարգելով դիմացինի ընտրությունը ստանալ շատ հետաքրքիր մշակույթների խաչասերում, ինչպես արեց, օրինակ, Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Լուսինե Զաքարյանը….
Ամեն հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սիրահարված են իրենց ազգայինին, ինտերնացիոնալ են, կամ առհասարակ էդ թեմանորում չկան: Իսկ եթե դուք նկատում եք, որ չեք կարողանում հանդուրժել մյուս տեսակին, կամ ձեզ պարտավոր եք համարում ձեր նման դարձնել դիմացիններին, ապա գոնե ձեզ հարց տվեք՝ էդքան կա՞ք, որ բացարձակ ճշմարիտ համարվեք:

Էլմիրա Ստեփանյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *