Ինչպե՞ս գնահատել Անգլիայի դերը

10402875_641434222591844_3754156408982558984_nՊատմական երկարատև հիշողություն ունենալը լավագույն չափանիշներից է, որով առաջին հերթին բնութագրվում է պետականամետ գործիչը, դա խոսում է նրա աշխարհայացքի խորության և գիտակցության ազգային որակի մասին։ Բայց այստեղ հարց է առաջանում, արդյոք այն պատմությունը, որին հավատարիմ է այդ գործիչը, իրենից ներկայացնում է մի ամբողջական իրադարձությունների շարան, որը հպարտանալու առիթ կտա ոչ միայն այդ ազգին, այլև կընդունվի մնացյալ աշխարհի կողմից, որպես նաև համընդհանուր մարդկության առաջընթացին նպաստող զարգացում։ Այդ առումով թուրքական պատմությունը չունի ոչ մի մաքուր և գովեստի արժանի էջ, որով կարող է համաշխարհային պատմության մեջ թողնել մի լուսավոր հետք։ Իսկ ինչպե՞ս գնահատել Անգլիայի դերը և նշանակությունը։ Եթե հասկանանք այսօրվա աշխարհի համակարգային ճգնաժամի աստիճանը, և հետադարձ հայացքով փորձենք հասկանալ, թե այդ որ գործողությունների արդյունքում ենք մենք հայտնվել լինել կամ չլինելու շեքսպիրյան հավերժական հարցադրման բացասական հանգուցալուծմանը, ապա այստեղ անգնահատելի կլինի նաև հենց Միացյալ Թագավորության դերը և նշանակությունը։ Տխրահռչակ թագավորական տան անդառնալի և կործանարար քայլերի հաղթական շարանը շարունակվում է, այժմ էլ, թերևս դարեր անց, թուրքական բարբարոս ցեղախմբերի հետ ուս ուսի տված, աշխարհի շալակը հեծնելու ցեղասպան քաղաքականությանը հավատարիմ մնալով։ Հուսով եմ, Գալիպոլիում կազմակերպվող, իբր թե Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը մթագնող միջոցառումները կտան հակառակ արդյունքը՝ սկիզբը դնելով հենց այդ երկու տիրությունների կործանմանը։

Արթուր Ալեքսանյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *