Էրդողանը կարող է հրաժարական տալ

timthumb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ապացուցի, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթ է գնում, ապա ինքը հրաժարական կտա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հեբրելեր» լրատվական կայքը:

Նրա խոսքով’ եթե Ռուսաստանը գտնում է, որ Թուրքիան նավթ է գնում ահաբեկիչներից, ապա պետք է դա հաստատի:

Սիրիայի օդում ռուսաստանյան Սու-24 ռմաբկոծիչը Թուրքիայի կողմից խոցվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԻՊ-ի մաքսանենգ նավթը գնում է Թուրքիան, իսկ դրանից առաջ ռուսաստանյան ռազմական ավիացիան ռմբակոծել և մեծ վնաս էր հասցրել ԻՊ-ի նավթային պահեստներին ու ոչնչացրել Սիրիայում նրա կողմից վերահսկվող տարածքներից նավթը թուրքական «Ջեյհան» նավահանգիստ փոխադրող հարյուրավոր բեռնատարներ:

Էրդողանի հայտարարությանն ի պատասխան, ՌԴ նախագահն այսօր հայտարարել է («ՌԻԱ Նովոստի), որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնում մնալ-չմնալու հարցը թուրք ժողովրդի ներքին գործն է», և Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *