Euronews-ն անդրադարձ է կատարել Փաշինյանի ձերբակալությանը (տեսանյութ)

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին է անդրադարձել Euronews-ը։

Լրագրողի փոխանցմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պահանջում են ներկայիս վարչապետի հրաժարականը։

Euronews-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն այս օրերի ընթացքում բերման է ենթարկվել 230 ցուցարար, կան ձերբակալվածներ, որոնց թվում է նաև շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ Փաշինյանը ձերբակալվեց այն բանից հետո, երբ Սարգսյանի հետ հեռուստատեսային բանակցությունները ձախողվեցին, և վարչապետը հեռացավ սենյակից:

 

nikol-main

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *