Եվրոպան Պուտինի ստրու՞կն է

timthumb

Օրերս Եվրախորհրդարանի՝ ALDE լիբերալ խմբակցության ղեկավար Գի Վերհովստադտը հանդես է եկել առաջարկությամբ՝ ռուսերենը դարձնել Եվրոպական Միության պաշտոնական լեզուներից մեկը: Ֆլամանդական De Standart թերթի վկայությամբ՝ պատգամավորի առաջարկը լավ է ընդունվել, դեմ է արտահայտվել միայն Լատվիայի մեկ ներկայացուցիչ:

Հիմա եկեք մի պահ տեղափոխվենք հայ իրականություն և պատկերացնենք, թե ինչպիսի արձագանք կլիներ հայ ռուսաֆոբների կողմից, եթե նմանատիպ առաջարկությամբ հանդես եկողը որևէ հայ գործիչ լիներ: Առաջնահերթ նրան անպայման կորակեին որպես «Պուտինի ստրուկ»: Այնպես որ՝ տրամաբանորեն հայ հասարակության ռուսաֆոբ հատվածն այսուհետ Եվրախորհրդարանը ներկայացնող պատգամավորներին պետք է համարի «Պուտինի ստրուկներ»: Իսկ քանի որ Եվրախորհրդարանի պատգամավորներն էլ ներկայացնում են ողջ Եվրոպան, ապա կստացվի, որ Եվրոպան Պուտինի ստրու՞կն է… Պետք է որ այդպես լինի, բայց, չգիտես ինչու, ինձ թվում է, որ մեր «հակառուսների» կողմից եվրոպացիների դեպքում ոչ նման բացասական արձագանք չի լինի:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *