Հաշված ժամեր են մնում Եվրոպայի շախմատի թիմային առաջնության մեկնարկին

ETCC2015_logo

Այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Ռեյկյավիկում կմեկնարկի Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը:

Արդեն հայտնի են 1-ին տուրի վիճակահանության արդյունքները:

Ներկայացնում ենք մեր ազգային հավաքականների մրցակիցներին.

Տղամարդիկ.

Հայաստան — Իսլանդիա

  1. Լևոն Արոնյան (2781) — Հանս Ստեֆանսոն (2602)
  2. Գաբրիել Սարգսյան (2689) — Հեդին Ստեինգրիմսոն (2566)
  3. Սերգեյ Մովսիսյան (2666) — Հենրիկ Դանիելսեն (2500)
  4. Հրանտ Մելքումյան (2632) — Գուդմունդուր Կյարտանսոն (2475)

Հենց 1-ին տուրում մեր տղաների մրցակիցն է լինելու տանտերերի հավաքականը, որտեղ հանդես եկող շախմատիստներից միայն 4-րդ խաղատախտակը զբաղեցնողն է միջազգային վարպետ, մյուս բոլորը գրոսմայստերներ են:

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը հանդես են գալու սպիտակ խաղաքարերով, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը՝ սևերով:

Մեր հավաքականի միջին վարկանիշն է 2692 և հենց այդ բարձր վարկանիշի շնորհիվ էլ ստացել ենք 6-րդ համարը, իսկ տանտերերի միջին վարկանիշը 2557 է, նրանք 24-րդ համարն են:

Կանայք.

Հայաստան — Լատվիա

  1. Էլինա Դանիելյան (2474) — Դանա Օզոլա — Ռեիզնիես (2209)
  2. Լիլիթ Մկրտչյան (2439) — Լաուրա Ռոգուլե (2277)
  3. Մարիա Կուրսովա (2307) — Իլզե Բերզինա (2207)
  4. Սուսաննա Գաբոյան (2174) — Կատրինա Սկինկե (2222)

Ինչպես տեսնում ենք, հայտացուցակից բացակայում է հիմնական կազմի շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը:

Արթուր Չիբուխչյանը, հավանաբար, հնարավորություն է տվել Սուսաննա Գաբոյանին խաղալու հիմնական կազմում, չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր գործակցով զիջում է  մրցակցին:

Հաջողություն մաղթենք մեր 2 հավաքականներին էլ՝ ակնկալելով միայն հաղթանակներ:

ՆԱՐԵԿ ՎԱՐԱԶԴԱՏՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *