Ֆուտբոլային մահացու կրքերն Ադրբեջանում. լրագրողին սպանել են ֆուտբոլիստի քննադատության համար

Սպանված լրագրողը

Սպանված լրագրողը Ալիևը

Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավիդ Հուսեյնովը Կիպրոսի «Ապոլոն» թիմի հետ խաղից հետո, չիգիտես թե ինչու, ձեռքն է վերցրել Թուրքիայի դրոշը (Երևի մոտը ադրբեջանական չի եղել:)) Ինչպես գիտենք Թուրքիան 1974-ին օկուպացրել է Կիպրոսի հյուսիս-արևելյան հատվածը հիմնելով միջազգային հանրության կողմից չճանաչված Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Թուրքական դրոշը ադրբեջանցու կողմից Կիպրոսի հունական մասում առանց իմաստի ծածանելը ոչ այլ ինչ է եթե ոչ անմակարդակ սադրանք ու պարզապես թրքաբարո լկտի պահվածք: Խաղից հետո

Ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը

Ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը

կիպրացի հույն լրագրողը փորձել է հասկանալ թե ինչու է նա այդպես վարվել, ինչին ի պատասխան ադրբեջանցին վիրավորական ժեստ է կատարել:

Ահա այդ ժեստի ու նրա պահվածքի մասին ֆեյսբուքի իր էջում քննադատական մեկնաբանություն է թողել ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը: Մեկնաբանությունից անմիջապես հետո լրագրողին սկսել են զանգել ու սպառնալ, հետո անձամբ զանգել է ժեստ կատարած ֆուտբոլիստը, նրանք զրուցել են ու իբր թե հասկացել միմյանց: Այնուհետև ֆուտբոլիսի բարեկամները լրագրողին հրավիրել են միասին թեյ խմելու և զրուցելու: Ըստ երևույթին զրույցը չի ստացվել և լրագրողին 7-8 հոգով ծեծել են՝ կոտրելով կողերը:

Լրագրող Ալիևը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և վերակենդանացման բաժանմունքում այս գիշեր մահացել է:

Միջադեպը 5 տողով՝

ադրբեջանցին Կիպրոսում սադրում է թուրքական դրոշով

վիրավորում է հույն լրագրողին տրամաբանական հարցի համար

վիրավորվում է, երբ իրեն ոչ անհարկի քննադատում են

հրավիրում են թեյելու, բայց ծեծում են ու սպանում

Լրիվ թուրքին հատուկ վարվելակերպ ու գործողությունների շարք

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *