Չստացված քաղաքապետի մուրազը (տեսանյութ)

timthumbԱբովյան քաղաքի քաղաքապետի երբեմնի թեկնածու «հանրահայտ» պալաչ Հարությունյանը, նորից բռնել է գաղթի ճանապարհը: Սակայն, ի տարբերություն գաղթի ճամփան բռնած մեր հազարավոր այլ հայրենակիցների, ովքեր գնում են օրվա հաց վաստակելու, վաղվա օրվա հույսը վերագտնելու, պալաչը գաղթել է օտար ափերում խիղճը գտնելու, ամոթը պարտակելու:

Դեռ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին ընչաքաղց երիտասարդը հասցրել էր թիմակիցներին տների ու տարածքների շռայլ խոստումներ տալ, իսկ արդեն իսկ կործանման եզրին գտնվող իր կազմակերպության վերածննդի հնարավորությունը միայն քաղաքապետ դառնալու պարագայում էր տեսնում: Երևի թե աբովյանցիների բախտից է, որ պալաչ կոչեցյալի քաղաքապետ դառնալու մուրազը՝ ինչպես ժողովուրդն է ասում, փորում մնաց, քանզի քաղաքապետ դառնալու պարագայում պատրաստակամություն էր հայտնել Աբովյան քաղաքի հանրային տարածքները իր թիմակիցների միջև բաժանել, իսկ քաղաքային բյուջեն և քաղաքապետի լիազորությունները ծառայացնելու էր բացառապես սեփական բիզնեսը առողջացնելու համար:

Այ սա է պատճառը, որ աբովյանցիներին հավատ չներշնչող չստացված կարիերիստը պատեհ անպատեհ փորձում է շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը՝ իր ձախողումները նրա անվան հետ կապելով: Հետո շտապում ներողություն աղերսել, մի առ ժամանակ անց, շարունակում նույն ոգով և նենգությամբ: Ինչ սպասել նման հոգեբանությամբ մարդուց, միայն հոգեբաններին և հոգեբույժներին է թերևս հայտնի, բայց որ հերթական ներողությունը չի ուշանալու, դա արդեն ակնհայտ է, քանզի պալաչի «անցած» ճանապարհը միայն վարկյանակ աքլորացման սրացումներով և տևական ներողությունների տարափով է աչքի ընկնում:

Գագիկ Աբգարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *