Ես դեմ եմ այս շարժման քաղաքականացմանը

11406961_846700848747199_7898341363198998224_n

Ես կողմ էի և ԿՈՂՄ եմ,երբ ժողովուրդը սկսեց պայքարել էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ՝հասկացնելով իշխանություններին,որ իր ՁԱՅՆԸ պետք է հաշվի առնել…Սակայն երեկ երեկոյան Բաղրամնայի պողոտայում տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս,որ ոմանք ՑԱՆԿԱՈՒՄ են և քայլեր են իրականացնում,որ այս սոցիալական շարժումը վերածվի ՔԱՂԱՔԱԿԱՆԻ…Ի սկզբանե հանրահավաքի և երթերի մասնակիցները և հասարակության մեծ մասը ՄԻԱՑԱՎ այս շարժմանը այն պատճառով,քանի որ քաղաքական ուժեր և քաղաքական պահանջներ ոչ ոք ՉԷՐ առաջ քաշում…Սակայն երեկ երեկոյան,երբ հանրահավաքի մասնակիցներին բացի այլոց միացան ԿԳ նախարար Ա.Աշոտյանը և ԱԺ պատգամավոր Ս.Ֆարմանյանը,ոմանք սկսեցին քաղաքական հայտարարություններ բարձրաձայնել և անձնական վիրավորանքներ և պիտակավումներ տալ ՀՀԿ-ը ներկայացուցիչներին…Այսպիսի վարքագիծ դրսևորողները նախ «փչացնում» են ՇԱՐԺՄԱՆ ողջ բովանդակությունը և ԼԵԶՈՒ են դնում այն մարդկանց բերանը,ովքեր հայտարարում են,որ այս ամենի թիկունքում ՔԱՂԱՔԿԱՆ ուժեր կան…Այս շարժանը իրավունք ունեն միանալ ԲՈԼՈՐԸ և այդ թվում Հանրապետական Կուսակցության անդամները ևս…
Հ.Գ.Ձեր պահվացքով և վարքով ՊԵՏՔ չէ վարքաբեկել և ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ այս համաժողովրդական շարժումը…Դա կհիասթափեցնի շատերին….

Գագիկ Համբարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *