Ֆրանսիան բացահայտեց «քաղաքակիրթ» աշխարհի անբարոյականությունը

12243477_922508454499771_4419948867304889927_n

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցածը զարհուրելի հանցագործություն էր…Հարյուրից ավել մարդ սպանվեց,կան մեծ քանակությամբ վիրավորներ…Փաստ է՝հանցագործները պետք է ԽԻՍՏ պատժվեն…Բոլորս սգում ենք,բոլորս զայրացած ենք…Բայց Փարիզում տեղի ունեցածը լիովին բացահայտեղց այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի ոչ միայն ՓՏԱԾ լինելն,այլև՝ անբարոյականությունը…Պարզվում է,որ եթե ահաբեկչությունների պատճառով զոհվում են ֆրանսիացիներ կամ Ֆրանսիայի քաղաքացիներ,ապա դա ՍԳՈ համաշխարհային օր է…Սակայն ֆրանսիացին կամ նույն եվրոպացին թքած ունի եզդիների վրա,որոնց նույն ԻՊ-ը,որը երեկ Փարիզում կազմակերպել էր ահաբեկչությունները,անցյալ տարվա օգոստոսին մասսայաբար ոչնչացնում էր Սինջարում…Զարգացած մարդկությունն արդեն չորրորդ տարին շատ հանգիստ ունկնդրում է,թե ինչպես են «քաղաքակիրթների» մի մասի հովանավորությունը վայելող ԻՊ-ը,ալ-Նուսրան և այլ ահաբեկչական կազմակերպություններ ուղղակի սպանդի ենթարկում Սիրիայի բնակչությանը…Ըստ ՄԱԿ-ի տվյալների այս չորս տարիների ընթացքում Սիրիայում ահաբեկիչների գործողությունների պատճառով սպանվել է 250 հազար մարդ(ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը անցնում է 350 հազարը),որոնցից մոտ 12 հազարը երեխաներ են,իսկ 8 հազարը՝կին…Այս չորս տարիների ընթացքում նույն Ֆրանսիայի,ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի և նրանց մանր-մունր մանկլավիկ դաշնակիցների թողտվության պատճառով նրանց կողմից հովանավորվող սիրիական «ընդդիմությունը» ռմբակոծում և ավիրում է աշխարհի հնագույն քաղաքներ Հալեպը,Դամասկոսը,Պալմիրան,Հոմսը…Դա կոչվում է ժողովրդավարություն,մտքի ու կամքի ազատ արտահայտում…Այսինքն,ըստ եվրոպացիների և ամերիկացիների,հնագույն քաղաքների ոչնչացումը և սպանդը՝դա ժողովրդավարության դրսևորում է Մերձավոր Արևելքում…Սակայն,երբ նույն ահաբեկիչները խաբված իրենց զգացին (ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայում հակաահաբեկչական պատերազմին մեծ վնաս հասցրեց ահաբեկիչներին, և նրանցից շատերը պատսպարվեցին Եվրոպայում) ամերիկացիների,բրիտանացիների և ֆրանսիացիների կողմից և նույն իրենց հովանավորողներից մեկի «հայրենիքում» արեցին այն,ինչ անում են ամեն օր Սիրիայում,ապա դա արդեն անվանվեց ահաբեկչություն…Եվ իրոք, դա ահաբեկչություն է…Սակայն դա ահաբեկչություն է ոչ միայն Փարիզում,այլև՝ Դամասկոսում,Քեսաբում,Հալեպում,Համայում և այլն…
Հ.Գ.Ինչպես ասում են՝Ինչ ցանես՝ այն էլ կհնձես…Ցավոք,Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդի անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով տուժեցին անմեղ մարդիկ…Ժամանակն է,որ հրեշին ի դեմս ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացնել՝միանալով Սիրիայի նախագահ Բ.Ասադին,ՌԴ-ին,Իրանին և Չինաստանին…
Ի դեպ,շատ ծիծաղելի էր,երբ ԻՊ-ի դեմ պայքարի մասին ամենաբարձրը բղավում է Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը՝ԻՊ-ի ամենակարևոր դաշնակիցը,որը բացի ռազմական օգնություն տրամադրելուց նաև տնտեսական սերտ կապեր ունի իսլամիստ ահաբեկիչների հետ…Էրդողանի շրջապատը մեկ բարել նավթի համար իսլամիստներին վճարում է 10-20 դոլլար,իսկ հետո էլ այն վերավաճառում միջազգային շուկայում…

Գագիկ Համբարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *